Տարածաշրջանում կայունությունը կախված է Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության պայմանագրի ստորագրումից
Տարածաշրջանում կայունությունը մեծապես կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներից։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Նա նաև հավելել է, որ Բաքուն սեփական ուժերն ունի Ղարաբաղում անվտանգությունն ապահովելու համար։
«Կարծում եմ, որ տարածաշրջանում կայունությունը մեծապես կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներից»,- նշել է նա՝ մեկնաբանելով ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերումն օկուպացված Արցախից։