Պատերազմին այլընտրանք կա. Արա Այվազյան

«Տևական ժամանակ մեզ ասվում է՝ այն արտաքին քաղաքականությունը, որն այսօր վարվում է, չունի այլընտրանք։ Այլընտրանքը պատերազմն է։ Մենք գտնում են, որ դիվանագիտական, քաղաքական միջոցներով կա այլընտրանք, որը հիմնաված կլինի խորը վերլուծության, մեր մասնագիտական փորձի վրա»,- «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության հիմնադիր դիվանագետների  ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։

Նա նշեց, որ առաջիկա օրերին դիվանագետների խորհուրդը կազմակերպելու է կլոր սեղան, քննարկումներ այդ օրակարգի ուրվագծերը հանրությանը ներկայացնելու համար։

«Նույնիսկ ամենալավ, ամենաճիշտ ռազմավարության, արտաքին քաղաքանության պարագայում, եթե չկա լայն հանրության աջակցություն, այդ քաղաքականությունը չի կարող լինել արդյունավետ։

Եթե լայն սատարում, կոնսենսուս լինի, դիվանագիտությունը կարող է հանդես գալ ամուր դիրքերով, դառնալ բովանդակալից զրուցակից, խորացնել փոխշահավետ համագործակցությունը տարբեր դերակատարաների հետ, եթե ոչ, դիվանագիտությունը դառնում է  ներքաղաքական պայքարի անհեռատես, վնասակար, կործանարար գործիք։