Փաշինյանն ու Պուտինը շուտով անձամբ կքննարկեն երկու երկրների փոխհարաբերությունները. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանելի ապագայում անձամբ կքննարկեն երկու երկրների փոխհարաբերությունների հետ կապված հարցեր։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Բացի այդ, երկխոսություն է ընթանում աշխատանքային մակարդակում, ինչը նույնպես շատ կարևոր է։ Մենք ելնում ենք նրանից, որ երկկողմ հարաբերություններում բոլոր դժվար կողմերը, որոնք ի հայտ են եկել վերջին շրջանում, կլուծվեն հենց նման երկխոսության շրջանակներում»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ Փաշինյանը ՌԴ է մեկնելու՝ մայիսի 9-ին Կարմիր Հրապարակում անցկացվելիք ռազմական շքերթը դիտելու։