Վորոնեժի մարզում խփվել են անօդաչուներ, որոնք գրոհել են ուսումնական ավիացիոն կենտրոնը. ՌԴ ՊՆ
Վորոնեժի մարզում ապրիլի 9-ի գիշերը խփվել են երկու ուկրաինական անօդաչուներ, տեղեկացրել է ՌԴ ՊՆ-ն։
Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտնել է մեկ ոչնչացված դրոնի մասին։ Նրա խոսքով՝ ոչ ոք չի տուժել, «հետևանքները հողի վրա ճշտվում են»։
Baza և Astra թելեգրամ-ալիքները գրում են, որ անօդաչուները գրոհել են Չկալովի անվան ուսումնական ավիացիոն կենտրոնը Վորոնեժի մարզի Բորիսոգլեբսկ քաղաքում։
Baza-ն տեղեկացրել է, որ առաջին դրոնը մխրճվել է շենքի ճակատամասում՝ չորրորդ հարկում, առավոտյան ժամը 3-ին մոտ։ Մեկ ժամ անց նույն տեղում հայտնվել է երկրորդ անօդաչուն։