Մենք չէինք գնացել ՆԱՏՕ-ի զորք Հայաստան բերելու, որը չստացվեց. Արարատ Միրզոյան

Մենք չէինք գնացել ՆԱՏՕ-ի զորք Հայաստան բերելու, որը չստացվեց: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, հանրային Հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով հանդիպման շուրջ տարբեր խոսակցությունների մասին:

«Հետաքրքրիր էր դիտարկել, թե ինչպես են որոշ նարրատիվներ ապրիլի 5-ի շուրջ սինխրոն զարգացվում Հայաստանում որոշ շրջանակների կողմից, Ադրբեջանում եւ Ռուսաստանում: Եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ ապրիլի 5-ին քննարկվել է եւ արդյունքում եղել է այն հայտարարությունը, որը Հայաստանը պատրաստվում է ունենալ: Այսինքն՝ չի եղել այլ բաղադրիչ, որը քննարկել ենք, չի ստացվել, ապրիլի 5* համատեքստում որեւէ այդպիիս բան չի քննարկվել: Մենք չէինք գնացել ՆԱՏՕ-ի զորք Հայաստան բերելու, որը հիմա չստացվեց: Ես նաեւ կարող եմ ենթադրել, որ այդ շրջաննակներին հայտնի էր, որ այդպիսի բան չի քննարկվելու, բայց միտումնավոր կերպով տարածում էին: Միգուցե որոշների դեպքում ասեին, որ տեսեք՝ մեր ջանքերի արդյունքում չստացվեց, կամ որ ասեին այս իշխանությունները չկարողացային անել եւ այլն»,-ասաց նա՝ նշելով, որ ստացան այն հայտարարությունը, որը ուզում էին:

Անդրադառնալով հանդիպման շուրջ տարբեր երկրների արձագանքներին, նախարարը նշեց, որ սա ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ։

«ՀՀ-ն, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ոնի խորացնել հարաբերություններն այն երկրի կամ կողմի հետ, որի հետ ուզում է։ Չեմ ուզում մեկնաբանել արձագանքները։ Արդյունքներն էլ հանդիպման ցույց են տալիս, որ որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չի»,- նշել է Միրզոյանը։