Սերժ Սարգսյանից մեկ Ալիևն է վառված, մեկ՝ նիկոլիստները, մեկ էլ՝ անուղղելի արևմտամոլները

Նիկոլիստներ ,սորոսականներ ու արևմտամոլներ…

Սերժ Սարգսյանի ասածնե՞րն եք քննադատում ՝ասելով, որ նա «երկրորդում է Բաքվին»։

Հիմա ուշադիր կարդացեք գրածներս։

Զեզնից, Նիկոլից ու ձեր արևմտյան «պապա-մամաներից» Բաքվին ավելի լավ երկրորդող չի եղել ու չկա։

Նիկոլն է երկրորդել Բաքվին ու ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս։

Արևմուտքն է երկրորդել Բաքվին ու առաջարկել ՀՀ-ին «Արցախի հարցում նշաձողն իջեցնել»։

Արևմուտքն է՝ Միշելի ու Մակրոնի հովանավորությամբ Պրահայում Փաշինյանին սատարել Արցախն ադրբեջանական ճանաչել։

Փաշինյանն է երկրորդել Բաքվին, երբ համաձայն է Տավուշի 4 գյուղերը հանձնել Ադրբեջանին։

Փաշինյանն է երկրորդել Բաքվին ու Ալիևի նման պատերազմով է սպառնում հայ ժողովրդին։

Փաշինյանն է երկրորդել Բաքվին ու ծրագրում փոխել Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը։

Շարքը երկար է…

Սերժ Սարգսյանից մեկ Ալիևն է վառված, մեկ նիկոլիստները, մեկ էլ՝ արևմտամոլները։

Ինչո՞ւ…որովհետև թույլ չէր տալիս Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական գործիք։

 

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից