Ֆրանսիան մտահոգված է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած միջադեպերով

Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը մտահոգություն է հայտնել քաղաքի հայկական թաղամասում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ։

«Ֆրանսիան մտահոգված է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած միջադեպերով։ Կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին զերծ մնալ ցանկացած միակողմանի գործողություններից, որոնք կասկածի տակ են դնում Երուսաղեմի ստատուս քվոն»,- նշված է հյուպատոսարանի X-ի գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Իսրայելի ոստիկանությունն ապրիլի 3-ին մուտք է գործել Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կոչվող կալված և, առանց դատարանի որոշման ու նախազգուշացման, հեռացրել տեղադրված արգելապատնեշները՝ ոչնչացնելով  պատրիարքարանի գույքը, և հարձակվելով հոգևորականների ու տեղացի հայերի վրա։ Այս մասին X-ի իր միկրաբլոգում հայտնել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը։