Ալեն Սիմոնյանը խմբագրել է իրեն՝ թողնելով ՀՀ այն քարտեզը, որում «անկլավները» Ադրբեջանի տարածք են

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր՝ ապրիլի 4-ին, իր տելեգրամյան ալիքում հրապարակել էր ՀՀ քարտեզ(բրիտանական հանրագիտարանում 1998 թվականին հրապարակված քարտեզ) ու գրառում արել՝ հայտարարելով, որ ՀՀ ոչ մի տարածք, ոչ մի բնակավայր, ոչ մի գյուղ, ոչ մի մետր չի կարող հանձնվել, ոչ էլ նման քննարկում կա։

Ավելի ուշ Սիմոնյանը ջնջել է քարտեզը և հրապարակել նորը(քարտեզի լուսանկարը՝ ՄԱԿ-ի 2013 թվականի), որտեղ «անկլավները» Ադրբեջանի տարածք են։