ՀՀՄ-ն երթ կանցկացնի

Միհրան Պողոսյանի (նա առավել հայտնի է Քեթրինի Միհրան մականունով) հիմնած Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը նախատեսում է շաբաթ օրը՝ ապրիլի 8-ին, երթ անցկացնել Երևանում։

«Մենք զիջելու ոչինչ չունե՛նք։ Ծնկի իջած ղեկավար մեզ պե՛տք չէ։ Այս արհավիրքը վերջապես պետք է կանգնեցվի։ Հակառակ դեպքում կորցնելու ենք ամեն ինչ ու կորցնելու ենք բոլորս։
Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը կազմակերպում է երթ՝ կոչ անելով դուրս գալ անտարբերության վիճակից ու գիտակցել բոլորիս գլխավերևում առկախված արհավիրքը»,- մասնավորապես նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։