Վաղը պարզ կդառնա, թե ռեժիմը որքան ժամկետով է որոշել ազատազրկել քաղբանտարկյալ Մալյանին

Վաղը՝ ապրիլի 5-ին, ժամը 14:30-ին, Երևանի քրեական դատարանի Կենտրոն նստավայրում տեղի կունենա քաղաքական բանտարկյալ, ազատությունից ապօրինի զրկված և 7 ամիս կալանքի տակ պահվող Նարեկ Մալյանի գործով հերթական նիստը:

Վաղը կողմերը՝ մեղադրողը և պաշտպաններս, պետք է հանդես գանք ճառերով:

Պարզ կդառնա, թե ռեժիմը որքան ժամկետով է որոշել ազատազրկել Ն. Մալյանին, իսկ մենք հերթական անգամ կապացուցենք, որ տեղի ունեցողը որևէ աղերս չունի և չի կարող ունենալ արդարադատության և օրինականության հետ:

Ն. Մալյանը ազատությունից զրկվել է ազատ խոսքի համար: Ն. Մալյանի կալանավորումը հստակ և անհերքելի ապացույց է, որ Հայաստանը նվաճած թուրքի հարճ լիբերալ ֆաշիստները ոչ մի առնչություն չունեն ժողովրդավարության հետ, այլ սարսափած են իրենց գործած ազգի դավաճանության համար արդարացի պատժի անխուսափելիությունից:

Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյան