«Վերելք»․ Ազգային վերելքի ուղին. Նվիրյալների խորհուրդ (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարը պատրաստել է մեծածավալ տեսանյութ
«Կոնսերվատիվ հեղափոխություն․ Ազգային վերափոխման իրատեսական համակարգ» խորագրով, որը տեղադրված է Livenews.am կայքում։ 11 ժամ տևողությամբ այդ տեսանյութում ներկայացվում է հետևյալ կարևոր հարցերի խորքային պատասխանների մի տարբերակ՝

-ինչո՞ւ է մեր ժողովուրդն այս վիճակին,

– ի՞նչ գործոններ են մեր կյանքը վերածում քաոսի,

-ի՞նչ կերպ ապաքինել ժողովրդին։
Որպես հաջորդ քայլ` հաղորդաշարը մեկնարկում է «Ազգային վերելքի ուղին» շարքը, որում կներկայացվի երկիրն ու ժողովրդին ներկա ծանր վիճակից նվազագույն կորուստներով դուրս բերելու քայլերի համընդգրկուն համակարգ։
Շարքի առաջին թողարկման մեջ խոսվում է Նվիրյալների խորհրդի և Աշխարհաքաղաքական խորհրդի անելիքների մասին։

 

Մանրամասները՝ տեսանյութում