Փաշինյանը հրաժարական չի տալու, դա ապրիլմեկյան կատակ է․ ՔՊ
Այսօր լրատվամիջոցները լուր էին հրապարակել, թե Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել հրաժարական տալ։
Սակայն, ՔՊ պատգամավոր և համանուն կուսակցության վարչության պետի տեղակալ Վահագն Ալեքսանյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ դա ապրիլմեկյան կատակ է և սովորական հնարք։
Պատգամավորը նշել է նաև, որ լրատվամիջոցներն այդ ճանապարհով կատակները արտատպում են ու տարածում։