Դատարանը կալանավորել է «Կրոկուսի» ահաբեկչության գործով 9-րդ մեղադրյալին

Մոսկվայի Բասմանի դատարանը կալանավորել է «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության գործով 9-րդ ֆիգուրանտ Նազրիմադ Լուտֆուլոյիին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը նիստերի դահլիճից:

«Քննության միջնորդությունը բավարարել, Նազրիմադ Լուտֆուլոյիի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը մինչեւ մայիսի 22-ը», – որոշումը հրապարակել է դատավոր Թիմուր Վախրամեեւը:

ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով: Հետաքննության վարկածով՝ նա մասնակցել է ահաբեկիչների ֆինանսավորմանը։

Ֆիգուրանտն ինքը մասամբ ընդունել է մեղքը, հայտնել է նրա փաստաբան Մարգարիտա Խորեւան։