Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Թուրքական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Թուրքիայի ղեկավարը ջերմորեն շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ կառավարական գործունեության մեջ՝ ի շահ Ռուսաստանի ժողովրդի։
Երկուստեք ցանկություն է հայտնվել հետագա սերտ փոխգործակցության համար՝ ի շահ ռուս-թուրքական բազմակողմ հարաբերությունների զարգացման։
Քննարկվել են միջազգային կայունության և անվտանգության ամրապնդման հարցեր, այդ թվում՝ սևծովյան տարածաշրջանի հետ կապված։
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Էրդողանին և Թուրքիայի բոլոր մահմեդականներին սուրբ Ռամադան ամսվա կապակցությամբ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունը տարբեր ձևաչափերով։