Փաշինյանը Ոսկեպարում է

Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանի վերջին ասուլիսից հետո շրջանառվում է Տավուշից 4 գյուղ Ադրբեջանին հանձնելու մասին։

Նա չէր բացառել նաև, որ կարող է դելիմիտացիայի գործընթացը սկսել Տավուշի մարզից։

Նշենք, որ Ոսկեպարի բնակիչները ստորագրավաք-դիմում են պատրաստել՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ոսկեպարցիները դիմումի մեջ հայտնել են, որ իրենք դեմ են սահմանագոտում Ադրբեջանին տարածքներ հանձնելուն։