Վերջապես. Ավինյանը՝ «Մհեր Մկրտչյան» թատրոնի մասին

Երևանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն ՀՈԱԿ-ի վերանորոգման աշխատանքներն ավարտված են։ Այս պահին ընթանում են թերությունների շտկման աշխատանքները։ Այս մասին Երևանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում զեկուցեց Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի Պ/Կ  Տիգրան Գեղամյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը արձագանքեց՝ «Վերջապես»։