Ղազախստանի ԱԳ նախարարը ժամանել է ՀՀ ԱԳՆ

Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն ժամանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն։

Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Ղազախստանի արտաքին գործերի նախարարը կհանդիպի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։