Այսօր մենք Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում ենք. Ալիև

Այսօր մենք գտնվում ենք Հայաստանի հետ խաղաղության բանակցությունների ակտիվ փուլում, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը հաջորդած  մամուլի ասուլիսում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ խաղաղ բանակցություններ սկսելը մեր նախաձեռնությունն էր։ Այսօրվա դրությամբ մենք արդեն մեր հայ գործընկերների հետ անցկացրել ենք խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ մեկնաբանությունների փոխանակման յոթ փուլ»,- ասել է Ալիևը։