Արտյուշա Գրիգորիի Միքայելյան․ սպանվել է Խաչմաչից Ստեփանակերտ ճանապարհին

Արտյուշա Գրիգորիի Միքայելյան (1935-2023):

Ծնվել է Արցախի Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղում։

Հայրը Հայրենական Մեծ պատերազմի անհայտ կորած է, որդին՝ Գրիշա Միքայելյանը, զոհվել է առաջին արցախյան պատերազմում՝ 1992-ին, Քարինտակի հերոսական ճակատամարտում։

Արտյուշա Միքայելյանը 45 տարի շարունակ հայրենի Ներքին Սզնեքի և հարևան Կարմիր գյուղի դպրոցներում դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն, հրատարակել գյուղի պատմությանը նվիրված վավերագիրք։

Սպանվել է 2023 թ․ սեպտեմբերի 20-ին Խաչմաչից Ստեփանակերտ ճանապարհին։ 

«Հայաքվե»-ի ֆեյսբուքյան էջից