Գլխավոր դատախազին ուղղված բաց նամակիս պատասխանում ազգանունս տառասխալով է․ Անահիտ Բախշյան

Քաղաքական ու հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը հրապարակել է գլխավոր դատախազությունից ստացված փաստաթուղթ ու գրել.

«Հենց նոր ստացա 19.02.2024թ.  ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բաց նամակիս պատասխանը, որտեղ աչքիս խփեց ազգանունիս տառասխալը՝ Բաղշյան, որը վկայում է այս նամակը ստորագրողի անտեղյակության աստիճանը: Նամակը ստորագրել է ՀՀ գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հայկ Հովհաննիսյանը:

Դե արի այս կառույցին վստահի մեր պետության անվտանգությունն ու  արդարադատությունը…………………………..»։