1991-ի սահմանների ճանաչման հարցում Երևանն ու Բաքուն մոտ են փոխըմբռնման. Արարատ Միրզոյան
«Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են փոխըմբռնման 1991 թվականին՝ ԽՍՀՄ փլուզման պահին երկու երկրների միջեւ եղած սահմանները որպես սահմանազատման և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիմք ճանաչելու հարցի շուրջ»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով՝ այս հարցում ու այս պահին երկու երկրների դիրքորոշումներն ավելի մոտ են, քան օրինակ մեկ ամիս առաջ էր։
«Իմ տպավորությամբ, մենք շատ մոտ ենք այդ հարցով փոխադարձ համաձայնության գալուն»,- ասաց նախարարը։