Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը դիտարկել է խոսքի ազատության մեջ

Թուրքիայում ավարտին է հասել Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների դեմ «Հայոց ցեղասպանություն» արտահայտության համար բացված դատական գործընթացը։

Ինչպես տեղեկացնում է Mezopotamya գործակալությունը, դատարանը որոշել է, որ Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին անդամների կողմից ապրիլի 24-ին 1915-ի հետ կապված հիշատակի միջոցառման ժամանակ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը տեղավորվում է խոսքի ազատության մեջ։

Նշենք, որ Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի և անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը ժամանակ մի քանի անգամ օգտագործել են Հայոց ցեղասպանություն արտահայտությունը և հորդորել թուրքական իշխանություններին ճանաչել այն։

Այս միջոցառումից հետո հիշատակի միջոցառման կազմակերպիչների և «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունն արած փաստաբանների դեմ դատական գործընթաց էր սկսվել «թյուրք ազգը, երկիրն ու պետական օրգանները նվաստացնելու» մեղադրանքով։