Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Ռուսաստանի 9 շրջաններ ԱԹՍ հարձակման են ենթարկվել

Մարտի լույս 12-ի գիշերը Ռուսաստանի 9 շրջաններ ենթարկվել են ԱԹՍ հարձակումների, առավոտյան հրթիռներ են խոցվել Բելգորոդի շրջանում, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ հարձակումների համար մեղադրելով ուկրաինական կողմին։

Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր հերթին տեղեկացրել է, որ գիշերն անօդաչու թռչող սարքը չորս պայթուցիկ է նետել Բելգորոդի մարզ։ Ավելի ուշ նա հաղորդել է ևս մի քանի հարձակումների մասին: