000 OO 00 համարանիշը գնել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հայրը․ «Հրապարակ»

«Գոլդ» համարանիշների աճուրդը ավարտվեց 2024 թվականի փետրվարի 28-ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 7 համարանիշները վաճառվել են 156 մլն դրամով, այդ թվում է նաև բոլորի կողմից ցանկալի՝ 000 OO 00  համարանիշը։ Համարանիշները ձեռք է բերվել «Առանցք» ՍՊԸ-ի կողմից։

«Հրապարակ»-ը գրում է, որ ուսումնասիրության արդյունքում ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացանք, որ «Առանցք» ՍՊԸ-ն պատկանում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հորը` Գագիկ Սամվելի Առուշանյանին, ով ՍՊԸ-ի տնօրենն է։

Առուշանյանը «Հրապարակի» հետ զրույցում չի հերքել, որ համարանիշներն ինքն է գնել և հորդորել է այդ թեմայով հարցեր չուղղել իրեն։

Հարցին, թե ի՞նչ նպատակով է համայնքապետի հայրը որոշել գնել համարանիշը, պատասխանել է.

«Ձեզ ի՞նչ ա հետաքրքրում, ես ձեզ պատասխան չունեմ, ձեր ի՞նչ գործն ա»: Դուք Գորիսի համայնքապետի հայրն եք, սովորական մահկանացու չեք. «Հետո ինչ, որ Գորիսի համայնքապետի հայրն եմ: Դո՞ւք եք որոշում ես ինչ առնեմ, վերջ»։