Հայաստանի իշխանությունը ցուցադրաբար խզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Զատուլին

Հայաստանի իշխանությունը ցուցադրաբար խզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այդ մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ավելի վաղ արված հայտարարությանը՝ համաձայն որի՝ ՀՀ-ն ՌԴ նամակ է գրել Զվարթնոցից ՌԴ սահմանապահներին հեռացնելու հարցով․

«Հայաստանի իշխանությունը ցուցադրաբար խզում է կապերը Ռուսաստանի հետ, պատճառներ է փնտրում, մի քայլը հաջորդում է մյուսին, դա իրենց քաղաքականությանն է համապատասխանում, կարծում եմ՝ հարցը չի սահմանափակվի «Զվարթնոցով»։

Աստիճանաբար իրականացնում են այն, ինչ ասել են, ինչի մասին զգուշացրել էինք։ Հիմա ՀԱՊԿ-ից դուրս գալն է, հետո Գյումրիում բազայի առկայության հարցը կբարձրացնեն»,- նշել է  Զատուլինը։