Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորման և սահմանի բացման. Ռուբինյան

«Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորման և սահմանի բացման»,-այս մասին CNN Türk-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

«Մենք այսօրվա դրությամբ խոչընդոտներ չենք տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար, այսօր պատրաստ ենք սահմանի բացմանը», – armeniasputnik.am-ի  հաղորդմամբ, ասել է Ռուբինյանը:

Նրա խոսքով, Երևանն այդ հարցում Անկարայից քաղաքական կամք է ակնկալում։