Հայաստանն իր գործընկերներին դեռ չի իրազեկել ՀԱՊԿ-ում իր քայլերի մասին. ՏԱՍՍ

Հայաստանն իր գործընկերներին դեռևս չի իրազեկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առնչությամբ իր քայլերի մասին։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է անանուն աղբյուրը։

«Ոչ, գործընկերներից ոչ մեկը բացատրություն կամ իրազեկում չունի»,-հայտնել է լրատվական գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Այսօր Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան հայտարարությունները, ասել էր. «Վարչապետը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի գործունեությանը հանրապետության փաստացի չմասնակցելը, հարաբերությունների սառեցում են նշանակում»։

Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, որ հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Միևնույն ժամանակ, կազմակերպության քարտուղարությունը հայտնել է, որ Հայաստանից նման հայտարարություններ չեն ստացել։ Վերջերս Երևանը բաց է թողել որոշ ինտեգրացիոն ձևաչափերի հանդիպումները։ Մասնավորապես, Փաշինյանը չի մասնակցել Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին։