«Գազպրոմը» և Սերբիան համաձայնագիր են ստորագրել

«Գազպրոմը» և Սերբական Հանրապետությունը համաձայնագիր են ստորագրել մինչև 2025 թվականը գազի երկարաժամկետ մատակարարումների մասին․ այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը։

«Այո, ստորագրվել է համաձայնագիր մինչև 2025 թվականը։ «Գազպրոմը» մեզ համար շատ հուսալի գործընկեր է, և մեզ համար շատ հաճելի է, որ նա մեզ առանձնացրել է որպես գործընկերներ մեր տարածաշրջանում»,– ասել է նա։

Ըստ Դոդիկի, Սերբական Հանրապետությանը ձեռնտու է գինը, որով Ռուսաստանը գազ է վաճառել, ինչպես նաև հավելել է, որ հաշվարկներն իրականացվում են ռուբլով:

«Ինչպես ասացի, մենք ունենք արդյունաբերություն, որը գազի մատակարարման անհրաժեշտություն ունի։ Ընդ որում, գազը մնում է ամենակայուն էներգառեսուրսը, ուստի մենք մտադիր ենք ավելացնել ռուսական գազի մատակարարումների ծավալները»,- նշել է նա։