Նման ռեժիմ ՀԱՊԿ-ում գոյություն չունի․ Պեսկովը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ի աշխատանքի «սառեցման» մասին

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցում երկրի դիրքորոշման հստակություն առայժմ չի հայտնվել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ոչ, առայժմ հստակություն չի հայտնվել։ Այստեղ մենք բավական հաճախակի շփումներ ենք ունենում հայ գործընկերների հետ։ Իհարկե, կպարզենք։ Եթե ելնենք համապատասխան փաստաթղթերից, ապա նման ռեժիմ ՀԱՊԿ-ի առումով գոյություն չունի։ Կշփվենք, կպարզենք»,- ասել է Պեսկովը լրագրողներին։