Սրանք էլ ի՞նչ պիտի անեն, որ ՄԵՆՔ վերջապես հասկանանք և, գոնե, չթողնենք սպանեն այն, ինչը մեզ տալիս է ապրելու հավատ…

Երեկ հայտնի դարձավ, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտի 10 մեդալով առաջինն է: Մի երկու օր առաջ էլ ոգևորվում էինք մեր ըմբշամարտիկներով, հատկապես, երբ նրանք հաղթանակ էին տոնում թուրք-ազերի ըմբիշների դեմ մենամարտերում…

Առավել քան արցունքախառն էր ոգևորությունս, երբ տեսա, թե ինչպես է Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանն իր հաղթական դափնեպսակը խոնարհում եղբոր՝ Արցախյան ազատամարտի հերոս Տարոն Անդրեասյանի հիշատակին…

ՀԱՅՈՑ «սպորտային օրը», կարծես, իր տարերքի մեջ էր և ուր որ է ոգևորությամբ կավարտվեր, բայց… մեկ էլ երեկոյան հայտնի դարձավ, որ «թմրանյութերի իրացման և շրջանառության կասկածանքով» ոստիկանության բաժանմունք են տարել սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն, արցախցի Աշոտ Դանիելյանին… Մի մարդու, ով ինչպես նրա պաշտպանն է ներկայացնում, կյանքում նույնիսկ ծխախոտ օգտագործած չկա…

…Ձեռքերս ծալել կրծքիս և մտածում եմ՝ լավ, ս ր ա ն ք էլ ի՞նչ պիտի անեն, որ ՄԵՆՔ վերջապես հասկանանք և, գոնե, չթողնենք սպանեն այն, ինչը մեզ տալիս է ապրելու հավատ…

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից