Մոսկվայում Հայաստանի հարցմամբ ադրբեջանցի է ձերբակալվել․ ՀՀ գլխավոր դատախազությունն այդ մասին պաշտոնական տեղեկություն չունի

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալին, նա ձերբակալվել է Հայաստանի հարցմամբ և կարող է հանձնվել Հայաստանին: Այս մասին հայտնում է eadaily.com կայքը։

Զեյնալին Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմել է, որ Բաքու վերադառնալու ճանապարհին՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ոստիկաններն իրեն բերման են ենթարկել և տարել ոստիկանական բաժանմունք։

«Ասացին, որ Հայաստանն իմ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել»,- ասել է ադրբեջանցին՝ հավելելով, որ վաղը կկանգնի դատարանի առջև։

Հայաստանի գլխավոր դատախազությունը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլիի ձերբակալության հետ կապված պաշտոնական տեղեկություն չունի։ Հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։