Կրթությունն ու կրթական ցենզը՝ նախքան 2018-ը և դրանից հետո

Կրթությունը բոլոր ժամանակներում եղել և մնում է հանրային կյանքի բոլոր ոլորտների հիմնաքարը և առանցքը, հասարակական կյանքի զարգացման խթանիչ ուժը և անհատի ձևավորման ու առաջընթացի մոտիվացիոն գործոնը։ Յուրաքանչյուր պետություն միջազգային հարթակներում ու արտաքին աշխարհում մրցունակ է և ներկայանալի, եթե ունի կրթական բարձր ցենզ, որակյալ կրթություն, հետևաբար նաև որակյալ ու պատրաստված կադրեր։

Հայսատանի Հանրապետական կուսակցության կառավարման տարիներին կրթությունը գտնվում էր հատուկ ուշադրության ու վերահսկողության տակ. խոսքը և՛ նախակրթարանների, և՛ բարձրագույն ուսումնական հաստատությունների մասին է։ Ներդրվում էին ամենատարբեր կրթական ծրագրերը, առարկաները, որոնք ապահովում էին երիտասարդության ազգային ու հոգևոր արժեհամակարգով կրթությունը։ Հայաստանի Հանրապետական կուսակցության հավատամքի հիմքում մշտապես եղել է Նժդեհյան գաղափարախոսությունը, որով էլ դաստիարակվում էր ողջ երիտասարդությունը։ Ամենացավոտ բարեփոխումները կրթության ոլորտում եղել են հենց այս տարիներին, որոնք թողնվեցին որպես ժառանգություն այս իշխանություններին։ Դրանց դրական կողմերը այս իշխանությունները վերագրեցին իրենց, իսկ բացթողումները( որոնք անխուսափելի են ցանկացած ոլորտից) ուռճացրին և ներկայացրին որպես համահայաստանյան խնդիր։ Հանրապետական կուսակցության նպատակն էր ունենալ ազգային ու հոգևոր արժեքներ կրող, ինտելեկտուալ ու բանիմաց, համակողմանիորեն զարգացած քաղաքացի, որն էլ հենց հանդիսանում էր մեր երկրի հենքն ու հիմնասյունը, իսկ ՔՊ֊ի նպատակն է ամեն կերպ խուսափել կրթված քաղաքացու ձևավորումից և քարոզել դեգրադացիան ու անկիրթ լինելը, որովհետև այդ դեպքում իրենց վարած հակահայ քաղաքականությունը ու դրա աղետաբեր հետևանքները չեն գտնում համարժեք պատասխան։ ՀՀԿ-ի ժամանակ խրախուսվում էին Հայոց եկեղեցու պատմության, Հայոց պատմության, հայկականության, ազգայինի ու հոգևորի դասավանդումը, իսկ այս իշխանությունների ժամանակ “Հայոց պատմությունը” “Հայաստանի պատմության” վերափոխելու միտք է հնչում,որպեսզի անտեսվի և սերունդներին չներկայացվի մեր փառահեղ անցյալը, “Ստամբուլյան կոնվեցիա”-ն վավերացնելու միտք է բարձրաձայնվում, որի ստորագրումը եղել է միջազգային պարտավորություն, իսկ վավերացնելը պարտավորություն չէ, Նժդեհը ֆաշիստ է որակվում, Հայոց եկեղեցու պատմություն առարկան հանելու մասին է բարձրաձայնվում, փորձ է արվում տարբեր բաժիններ, ֆակուլտետներ ու կրթական ծրագրեր ունեցող համալսարաններ միացնել իրար և ,ի վերջո, ուսանողի, աշակերտի, երիտասարդի ձայնը լսելի չի դառնում և անտեսվում է։ՀՀԿ-ի ժամանակ ներդրվել են այնպիսի առարկաներ, ինչպիսիք են շախմատը, ազգային երգ ու պարը, ներդրվել է 12-ամյա կրթությունը, որից այս իշխանությունները ցանկանում էին ազատվել` նշելով որ դա բովանդակությունից զուրկ է` պարզապես փնովելու համար նախորդ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, բայց այդ ուղղությամբ ոչինչ չարեցին, նույնիսկ դա չկարողացան անել։ Եվ ի վերջո, այս իշխանությունների օրոք էր,որ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի ոլորտները միավորվեցին, որը ևս մի պատճառ դարձավ, որ դրանցից յուրաքանչյուրում կուտակված խնդիրները ահռելի դարձան, բազմապատկվեցին, քառապատկվեցին, քանի որ պարզից էլ պարզ էր, որ դրանք չէին կարող լուծվել մեկ անձի կողմից։ Աղավաղվում են հստակ պատմական փաստեր և իրողություններ, կայացվում են անհասկանալի և անմեկնելի որոշումներ, որոնք կրթական ոլորտում ամեն օր արձանագրվող ձախողումներն անհատակ են դարձնում։ Հայկական պատմական արժեքների մասին ընդգծված ու առնաձնահատուկ կերպով խոսելը ներկայիս իշխանությունների կողմից որակվում է որպես կենաց, Նժդեհյան գաղափարախոսությունը որակվում է որպես կենաց, խոսվում է անգիրի ինստիտուտը վերացնելու մասին, բայց միայն խորացվում է, քանի որ բուհ ընդունվել առանց անգիրի ինստիտուտը կիրառելու այժմ անհնար է։ Այս իշխանությունների օրոք փակվեց եզակի գիտական, վերլուծական, էքսպերտային հարթակ հանդիսացող «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը, որը ԿԳՄՍ նախարարի կողմից նախընտրական դեբատներից մեկի ժամանակ որակվեց որպես շատ կոնրետ կուսակցական նպատակներ հետապնդող հարթակ, սակայն ՀՀԿ – ին քննադատող բազմաթիվ անուններ կան և եղել են, որոնք տպվել են  «Նորավանք»- ում։ ՀՀԿ -ի ժամանակ ներդրվել են ներառական կրթությունը, «Հորիզոն 20-20»-ը, որի շուրջ այսօր անազատության մեջ գտնվող Արմեն Աշոտյանն է Բրյուսելում եվրոպացի գործընկերների հետ պայմանավորվածություն ձեռք բերել և հետագայում ստորագրել։ Իսկ մենք այսօր հասել ենք մի իրավիճակի, որ այս իշխանությունների առաջարկած ծրագրերում հայագիտության մասին 0 խոսք է ասվում, իսկ հանրապետականները չէին շեղվում և առաջնորդվում էին Նժդեհի այն ուսմունքով, որ կրթությունը պետք է լինի հայրենասիրության տաճար։

Նարե Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից