Ամերիաբանկի կապիտալի բարձր եկամտաբերությունը լրջագույն դրական ցուցանիշ է, և չէր կարող բանկի վաճառքի միտք առաջացնել ներկա տերերի մեջ

Ameriabank. Այսօր տարածվեց տեղեկտվություն, որ վրացական գրանցում ունեցող խոշորագույն բանկերից մեկը համաձայնության եզրին է, որպեսզի ձեռք բերի Ամերիա բանկի վերահսկիչ փաթեթը, ընդ որում այդ հաղորդագրությունը արդեն ինձ, և ոչ մեկին չզարմացրեց, որովհետև գոնե նրա մասին մի քանի ամիս շարունակ անընդհատ փոքր այսպես դոզաներով տեղեկատվություններ էին տարածում համացանցում։ Համացանցում տարածված տեղեկատվությանը զուգահեռ գնում էր հանրությանը, այսպես ասած, նախապատրաստելու ինչ-որ մի օպերացիա։ Ավելորդ չի լինի ասելու ,որ բանկային համակարգում բանկ գնելը, բանկում բաժնետեր դառնալը, նոր բանկ հիմնադրելը, հավասարապես թեթև գործեր են, ընդ որում նոր բանկ ստեղծելը բավականին հեշտ է, ճիշտ է նա պահանջելու է որոշակի սկզբնական ծախսեր, բայց հաշվի առնելով գնորդի ֆինանսական հնարավորությունները սկզբնական ծախսերի առջև չկանգնելը ,իր հերթին նոր բանկի արտոնումը և նրան գործարքների սերտիֆիկացիան մեծ դժվարություն չէր ներկայացնելու հայաստան հանրապետություն կենտրոնական բանկում’ հաշվի առնելով նաև տվյալ կառույցը ղեկավարող անձի քաղաքական նախասիրությունները և նրա ոչ անկախ լինելը: ինչումն է հարցը, ինչու է վրացական այդ խոշոր բանկը վերջիվերջո գնում նման խոշորագույն գործարքի, ինչու այդ բանկը հրաժարվեց նոր բանկ ստեղծելու մտքից և կամ էլ այդ բանկն ինչու հրաժարվեց արդեն իսկ գոյություն ունեցող հայկական բանկային համակարգում գործող տասնյոթ բանկերից որևիցե մեկում թեկուզ վերահսկիչ բաժնետոմսերի քանակը ձեռք բերելուց?: Ակնհայտ է, որ գաղտնիքներ կան, չլուծված հարցեր այստեղ, կան մութ պայմանավորվածություններ և այդ պայմանավորվածություններին էլ ավելի դրամատիկ և ավելի մռայլ խորհրդավորություն է տալիս այն հանգամանքը, որ վերջիվերջո, ամերիաբանկի հիմնադիրը անկախ նրանից թե նա հիմա բաժնետոմսերի որ քանակն է տնօրինում, ով է իրականացնում հավատարմագրային կառավարումը, բայց այդ անձը գտնվում է փաստորեն պատանդի կարգավիճակում: Ես կարծում եմ, որ պատանդի կարգավիճակում գտնվող անձի սեփականության կամ նրա կողմից հավատարմագրային կառավարման հանձնված ակտիվների վաճառքը հայաստանի հանրապետությունում իրավունք չունի ունենալ, քանի որ այդ պատանդառությունը կապված է մեր երկրի թշնամի պետության հետ։ Մութ հարցերից մեկը նաև այն է, որ բանկը փաստացի տնօրինում է Հայաստանի Հանրապետությունում տրված վարկային ռեսուրսների մոտ 20 և ավելի տոկոսը և փաստորեն հիմնավոր կարող ենք կարծել, որ առնվազն երկար ժամանակ, գոնե կես տարի ժամկետով Ամերիա բանկի նկատմամբ իրականացվել է լրջագույն ուսումնասիրություն, լրջագույն հետազոտություն, որովհետև 300 միլիոնի կարգի գումար հայկական բանկերից մեկում ներդրողները պետք է ունենան հստակ պատկերացում բանկի հաշվեկշռի, արտահաշվեկշռային հոդվածների մասին։ Արդյոք այդ ակտիվները փոշիացված չեն, արդյոք այդ ակտիվների գնանշումը իրական է, այդ բանկի վարկային պորտֆելը կեղծիք չէ վերջապես?: Կարելի է միայն այս նկատառումով կասկածել,որ վաճառքի թեման սկսել է 2023 հոկտեմբերից։ Կարծում եմ գործարքի հայտարարությունը դեռևս սկիզբն է եվ գոնե երկրի բախտով, երկրի ճակատագրով հետաքրքրված մարդիկ պետք է իրականում հասկանան մեկ բան,որ մենք իրավունք չունենք լինելու տարատեսակ մութ ուժերի համար մի երկիր, որտեղ կասկածելի գործարքներով, փողի լվացման ահռելի գումարներ կարող են տեսականորեն շրջանառվել։ Ով է երաշխավորել, որ ներդրվող գումարներն ունեն ոչ ստվերային ծագում, ով է երաշխավորել, որ գործարքով մի նոր փաստի առջեւ ենք կանգնելու, երբ երկիրը լքում է բացառիկ թափանցիկ HSBC բանկի դուստր բանկը եվ մուտք է գործում թուրք վրացական կապիտալը, որի կատարած հայտարարության մեջ խորհրդավոր նոտաներ կան վաճառքի համար նախատեսված գումարների աղբյուրների մասին։Այս մութ պատմությունը խլոցի եվ ռեյդերային զավթում դառնալու հատկանիշներ ունի կարծես եվ թեման լինելու է մեր ուշադրության տակ։Հիշեք մի բան հարգելի խելացի մարդիկ։ Եթե որևէ բանկի ավանդատուները եվ հաճախորդները հրաժարվում են բանկի հետ համագործակցությունից, ապա բանկը դառնում է անապագա մի դուքյան։ Իսկ Ամերիաբանկը դուքյան չէ, նրա կապիտալի բարձր եկամտաբերությունը, զուտ շահույթը, որն ավելացել է ավելի քան երկու անգամ և կապիտալի համարժեքությունը լրջագույն դրական ցուցանիշներ են, որոնք չէին կարող բանկի վաճառքի միտք առաջացնել ներկա տերերի մոտ։

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան էջից