Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում ծառայեք խաղաղությանը․ Էրդողանը՝ 3-րդ կողմերին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել երրորդ կողմերին, որոնք փորձում են դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, ծառայել խաղաղությանը, ոչ թե լարվածություն ստեղծել:

Հիշեցնենք, որ Ալիևը Էրդողանի հրավերով գտնվում է Թուրքիայում։

Երկու երկրների առաջնորդները քննարկելու են նաև հարցեր երկկողմ հարաբերությունների և դրանց խորացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ: