ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը նախատեսված է այս տարվա հունիսին

ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի կազմակերպման հարցը կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը քննարկել է Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուի հետ։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ քննարկվել է ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության առանցքային ոլորտներում թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ քաղաքական փոխգործակցության զարգացումը, մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մի շարք կազմակերպչական հարցերի քննարկմանը ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի այս տարվա հունիսին նախատեսված նիստում։