Արիզոնայի ամերիկացիներից 4 անգամ վատ ապրող երևանցիները կրկնակի թանկ են վճարելու տրանսպորտի համար

Երբ համեմատում ենք Երևանում առաջարկվող տրանսպորտի գները եվրոպական կամ ամերիկյան որևէ քաղաքում գործող գների հետ, բացարձակ թվերից բացի պետք է համեմատենք նախ և առաջ բնակչության եկամուտներն ու միջին կենսամակարդակերը։

Այսպես, ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի տրանսպորտից (ավտոբուս+տրամվայ) 1 տարի ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ օգտվելու քարտը գնել եմ 150 դոլարով կամ մոտ 61 հազար դրամով։

Սա գրեթե կրկնակի էժան է Երևանում առաջարկվող փոփոխությունների գնից, համաձայն որի, պետք է տարեկան վճարել 110 հազար դրամ։ Ընդ որում, Երևանում առաջարկվող փոփոխությամբ տարեկան քարտ գնելիս կարող ես երթևեկել 1000 անգամ միայն։ Այսինքն, եթե էնպես լինի, որ օրական երկու անգամից ավելի ավտոբուս նստես, վճարածդ 110 հազարը մինչև տարվա վերջ չի հերիքելու, ստիպված ես լինելու լրացուցիչ վճարել։ Այսպիսով, ԱՄՆ մեծությամբ 5-րդ քաղաքի (բնակչությունը՝ 1.7 մլն) տրանսպորտը բացարձակ թվերով ավելի քան կրկնակի էժան կլինի, քան Երևանում։

Բայց ամենակարևոր ցուցանիշը բնակչության միջին եկամուտներն են ու կենսամակարդակը։ Այս առումով եկամուտներ/գներ խզումը անգամներով ավելանում է։

Որովհետև, ՈՒՇԱԴԻՐ, միջին ամսական եկամուտը Հայաստանում կազմում է 670 դոլար, մինչդեռ Արիզոնայում միջին ամսական եկամուտը կազմում է $2,600` շուրջ չորս անգամ ավելի, քան Հայաստանում։ Պարզ ասած՝ Արիզոնայի ամերիկացիներից 4 անգամ ավելի վատ ապրող երևանցիները կրկնակի թանկ են վճարելու տրանսպորտից օգտվելու համար։

Հետևությունները թողնում եմ ձեզ։

Երևանի քաղաքապետի մամուլի նախկին խոսնակ Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից