Հայ ժողովուրդը տոկուն է․ ԱՄՆ դեսպանը այց է կատարել Հայաստանի պատմության թանգարան
ՀՀ-ում ԱՄն դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Հայաստանի պատմության թանգարան։ Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։
«Հայաստանի պատմության այս ցուցանմուշներն այնքան շատ բան են ասում հայ ժողովրդի տոկունության, մշակույթի և հարուստ ժառանգության մասին», – նկատեց դեսպան Քվինը՝ շնորհակալություն հայտնելով թանգարանի անձնակազմին և տնօրեն Դավիթ Պողոսյանին Հայաստանի անցյալի մասին պատմող ուշագրավ այս հավաքածուն պահպանելու համար։