Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինյան պետությունը. արտաքին գործերի նախարարը պայման է նշել

Գազայի հատվածում հրադադարից հետո Մեծ Բրիտանիան կարող է պաշտոնապես ճանաչել Պաղեստինի պետությունը՝ չսպասելով Իսրայելի և պաղեստինցիների միջև երկու պետությունների ստեղծման շուրջ երկար տարիների բանակցությունների արդյունքներին, հայտարարել է երկրի արտգործնախարար Դևիդ Քեմերոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես փոխանցում է The Guardian-ը, արտաքին գործերի նախարարն ասել է, որ ոչ մի ճանաչում չի կարող տեղի ունենալ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը մնում է Գազայի հատվածում, բայց դա կարող է տեղ ունենալ, քանի դեռ Իսրայելի բանակցությունները պաղեստինցի առաջնորդների հետ շարունակվում են:  Մեծ Բրիտանիայի կողմից Պաղեստինի անկախ պետության ճանաչումը «կարող է գործընթացի սկզբում չլինել, բայց պարտադիր չէ, որ դա լինի գործընթացի ամենավերջում», – ասել է Քեմերոնը:

Արտգործնախարարն ասել է, որ առաջին քայլը պետք է լինի Գազայի հատվածում «ռազմական գործողությունների դադարը», որը, ի վերջո, կվերածվի «մշտական և կայուն հրադադարի»։

Նա հավելել է, որ որպեսզի Բրիտանիան ճանաչի Պաղեստին պետությունը, ՀԱՄԱՍ-ի առաջնորդները պետք է լքեն Գազայի հատվածը, «որովհետև չի կարող լինել երկու պետությունների լուծում, երբ Գազան դեռ վերահսկվում է հոկտեմբերի 7-ի իրադարձությունների համար պատասխանատու մարդկանց կողմից։

Քեմերոնն ասել է, որ լիբանանա-իսրայելական սահմանին լարվածությունը թուլացնելու համար Միացյալ Թագավորությունը ծրագիր է առաջարկում։

Նա ասաց, որ այն կներառի Մեծ Բրիտանիային լիբանանյան բանակի զորքերի ուսուցումը սահմանային շրջանում անվտանգության լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու համար: