Այս պահին իրավիճակը սահմանին հարաբերական կայուն է, զորքերի կուտակումներ չկան․ Պապիկյան

Այս պահին իրավիճակը սահմանին հարաբերական կայուն է, զորքերի կուտակումներ չկան, ինչպես վերջին մի քանի ամիսներին։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը․

ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով` վերջին ամիսների իրավիճակը կայունության ու հանդարտության որոշակի նշաններ է իրենից ներկայացրել։

«2023-ը բարդ տարի էր ԶՈՒ համար, բայց նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների տարի էր»,- ասել է ՊՆ նախարարը։