Եթե Ալեն Սիմոնյանի եղբոր կինը չլիներ, միգուցե այլ կերպ լիներ. փաստաբան․ «Առավոտ»

Aravot.am-ը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, 2023-ին աշխատել է «Սիներջի» ընկերությունում, որը տարբեր ծրագրեր է կառուցում ու վաճառում, իսկ էկոնոմիկայի նախարարությունը հանդիսացել է պատվիրատու: Ըստ ներկայացված մեղադրանքի՝ Անի Գևորգյանը օգնել է նախարարության աշխատակիցներին այնպիսի գործողություններ կատարելու հարցում, որ «Սիներջին» դառնա մրցույթում հաղթող:

«Բայց իրականում այդ գործընթացի սկզբնական փուլից հետո Անի Գևորգյանն առհասարակ այդտեղ չի աշխատել ու չի էլ իմացել հաղթող ճանաչվել է «Սիներջին», կամ ով է ճանաչվել: Ես մի քանի տեղ տեսա ինչ-որ գումարների հասնող չարաշահումների մասին են գրել, առհասարակ այդ գումարներն ու չարաշահումները դրա հետ կապ չունեն, այն ծրագիրը, որը պետք է օգտագործեր պետությունը, որը փաստացի չի օգտագործել, նյութականի հետ ընդհանրապես կապ չունի:

Իսկ Անի Գևորգյանի գործողություններն էլ, այս պահի դրությամբ կարծում ենք՝ ընդամենը մեկնաբանության խնդրիր է, թե Անի Գևորգյանն ինչ է արել, արդյոք իր պարտավորությո՞ւնն է արել, թե՞, ըստ մեղադրանքի, օժանդակել է նախարարության աշխատակիցներին: Բնականաբար, մենք չենք ասում, որ ինքն օժանդակել է, ինքն իր աշխատանքային պարտականություններն է կատարել, իր պարտականությունների մեջ է եղել ոչ միայն ՀՀ, այլև 300 այլ պետությունների հետ համագործակցող տենդերների մատակարարումը, այսինքն՝ տեսնի, որտեղ ինչ մրցույթ կա, մասնակցեն, հաղթեն, իսկ ՀՀ-ն այդ ամբողջի մեջ կազմում էր շատ քիչ տոկոս։ Երկրորդ, թե երրորդ դեպքն էր, որ այդ ընկերությունը ՀՀ-ին ծրագիր է վաճառել» ,- մեզ հետո զրույցում ասաց փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։