Պաշտոնյաների գործուղումների համար ավիատոմսերի ձեռքբերման պրոցեսը մի մեծ պատմություն է. Նիկոլ Փաշինյան

Պետական պաշտոնյաների գործուղումների համար ավիատոմսերի ձեռքբերման պրոցեսը մի մեծ պատմություն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իրավիճակ է լինում, որ մենք տեսնում ենք, որ ավելի էժան ու ավելի լավ տոմս կա, և կարող է մի քանի հարյուր հազար դրամ ծախսենք՝ այդ տոմսը ձեռք բերենք մենակ այն պատճառով, որ ընթացակարգերով գնում ենք: Մինչև մենք ընթացակարգերով գնում ենք, այդ տոմսն արդեն կրկնակի թանկանում է:

Բայց նույնիսկ եթե այսօր ընդունենք գնումների մասին ամենաչնաշխարհիկ օրենքը, ես կարծում եմ՝ այդ օրենքի վրա անընդհատ աշխատող մեխանիզմ պետք է լինի: Որովհետև ամեն օր շուկայում կոնյուկտուրա է փոխվում, և մենք պետք է կարողանանք արձագանքել այդ փոփոխություններին»,-ասաց վարչապետը: