Ալիևն ընդունել է Աքարին

Հունվարի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակությանը՝ ազգային պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարի գլխավորությամբ։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին տեղեկությունը տարածել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպման մանրամասները չեն նշվում։