Դրամներ՝ Մակրոնի ադրբեջանամետ նախարարին. «ՀՅԴ նոր սերունդ» միության բողոքի գործողությունները

ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական կազմկերպության անդամների իրականացրած բողոքի ակցիայի մասին 24News-ին հայտնեցին հետևյալը.  «Ֆրանսիայի՝ վերջերս ձևավորված  կառավարությունում էմանուել Մակրոնը մշակույթի նախարար է նշանակել աջակողմյան քաղաքական թիմի հայտնի դեմքերից Ռաշիդա Դատիին, որը Մեհրիբան Ալիևայի ընկերուհին է և ունի պրոադրբեջանական հայացքներ:

Հունվարի 27-ի առավոտյան ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական կազմկերպության անդամները փող և կարմիր ներկ են լցրել նախարարության դիմաց: Փողը ի նշան Ռաշիդա Դատիի՝ կառուպցիայի մեջ թաթախված լինելու հանգամանքի, իսկ կարմիր ներկը խորհրդանշում է Արցախում թափված հարյուրավոր հայերի արյունը, որի մեղսակիցը նաև Դատին է (ըստ ակցիայի մասնակիցների), քանի որ սատարում է Ադրբեջանին:

Ըստ շրջանառվող լուրերի՝ Ֆրանսիայի իշխանություններն առաջիկայում պատրաստվում են Փարիզի քաղաքապետի ընտրություններում որպես քաղաքապետի իրենց թեկնածու ներկայացնել Դատիին, ինչը ֆրանսահայերն անթույլատրելի են համարում: