Լուկաշենկոն մեկնում է Ռուսաստան․ նա կմասնակցի Լենինգրադի ազատագրման 80-ամյակին նվիրված միջոցառումներին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, գրում է ԲԵԼՏԱ-ն։ Նա կմասնակցի Լենինգրադի ազատագրման 80-ամյակին նվիրված միջոցառումներին:

Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստը: Օրակարգի գլխավոր հարցերից մեկը Միութենական պետության ստեղծման մասին 2024-2026 թվականների պայմանագրի դրույթների իրականացման հիմնական ուղղությունների մասին փաստաթղթի նախագծի հաստատումն է և տարբեր ոլորտներում բելառուսա-ռուսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարների քննարկումը:

Բելառուսի և Ռուսաստանի նախագահները երկկողմ բանակցություններ կանցկացնեն, կքննարկեն ռուս-բելառուսական փոխգործակցության առավել արդիական հարցեր։