Լոռու մարզում ՀՀ ԶՈՒ ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ․ ՊՆ-ը պայթյունի ձայնի մասին

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների` ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ այսօր Լոռու մարզում ՀՀ զինված ուժերի ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ։

Ավելի վաղ Վանաձորում ուժեղ պայթյունի ձայն է լսվել։ Լոռու մարզկենտրոնի ու  հարակից գյուղերի բնակիչները սոցցանցերում հարց են հնչեցրել՝ ի՞նչ է տեղի ունեցել, ո՞վ է տեղյակ։