Ով է Նիկոլի և Աննայի հետ ջերմ հանդիպումներ ունեցած գործարար Վարդան Սրմաքեշը

Մեջբերումը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից է.

«Ցյուրիխում հասցրեցի տեսնվել մեր սիրելի հայրենակիցներից Վարդան Սրմաքեշի հետ: Երկար եւ ծանր դադարից հետո խոսելու շատ նյութ ունեինք»

Ջերմությամբ եմ հիշում 2018, 2019 թ

վականների այցերս Շվեյցարիա՝ մասնավորապես Ժնեւի հայ համայնքի ներկայացուցիչների հետ շփումներս:

Գրառումն ուղեկցված է Սրմաքեշի հետ Աննայի լուսանկարով, որում նա, ի տարբերություն Ամենայն հայոց կաթողիկոսի հետ անպատկառ հագո

ւկապով ու կեցվածքով լուսանկարի, միանգամայն ներկայանալի կեցվածքով ու հագուստով է: Մեր ձեռքի տակ է նաև Նիկոլի և Սրմաքեշի հանդիպումն ու ջերմ ձեռքսեղմումը պատկերող լուսանկարը:

«Վ. Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» հայ- չինական համատեղ ձեռնարկություն ՍՊ ընկերության տնօրեն Ռուդոլֆ Հակոբյանը թիվ ԵԿԴ /0448/02/14 քաղ

աքացիական գործով ներկայացրած հակընդդեմ հայցադիմումով (պատասխանող՝ «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ) նաև նրան՝ «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ- ի (բանկ

ի) սեփականատեր Վարդան Սրմ

աքեշին ու նրա հիշյալ բանկի ղե

կավարությանն է մեղադրում իր կամ իր ղեկավարած ընկերության նկատմամբ «թույլ տրված ապօրինությունների» համար (մեջբերված ձևակերպումը Հակոբյանինն է), որոնց արդյունքում, ըստ նրա, կործանվել է վերոնշյալ ՍՊԸ- ն:

Հուսանք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը կպարզի Հակոբյանի վերոնշյալ մեղադրանքի ու նրա հայցապահանջի հիմնավորվածությունը և կկայացնի արդարացի վճիռ: Ավելի ճիշտ, արդեն իսկ պետք է պարզած լիներ. թիվ ԵԿԴ /0448/02/14 քաղաքացիական գործի դատաքննությունն ավարտվել է դեռ 2023թ. ապրիլի 21- ին, և եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր է սահմանվել 2023թ. մայիսի 17- ը: Սակայն դատարանի (նախագահող դատավոր՝ Սարգիս Երիցյան) 17.05.2023թ. որոշմամբ գործի դատաքննությունը վերսկսվել է և դատական նիստը նշանակվել է 06.12.2023թ., ընդ որում, դատարանը որոշել է վերոնշյալ քաղ. գործի քննությունը սկսել սկզբից, ինչը թերևս աննախադեպ է դատական պրակտիկայում, համենայն դեպս, եթե աննախադեպ էլ չէ, ապա առնվազն խիստ հազվադեպ հանդիպող: Սույն գործով դատաքննությունը դեռ ավարտված չէ, հերթական նիստը նշանակված է ս. թ. հունվարի 23- ին:

 

Համառոտ տեղեկանք «Վ. Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» հայչինական համատեղ ձեռնարկություն ՍՊԸի մասին

2005թ. հիմնադրված վերոնշյալ ՍՊԸ- ն ստեղծվել է հիմնականում չինացի գործարարներ Շաո Ժիյոնգ և Շաո Ջիփինգ գործարար եղբայրների ներդրման (շուրջ 1,2 մլն ԱՄՆ դոլար) շնորհիվ: ընկերությունը պոլիվինիլքլորիդից արտադրել է եվրոլուսամուտների ու դռների մետաղապլաստե պրոֆիլներ, արտադրել է նաև համալրող այլ մասեր, որոնց պահանջարկը Հայաստանում գնալով աճում էր, որովհետև դրանց արտադրությունն առաջինը և միակն է եղել մեր երկրում:

Չինաստանից գնվել են չինա- գերմանական համատեղ արտադրության «Bettenfild» մակնիշի բարձրակարգ սարքավորումներ, ներկրվել է բարձրորակ հումք: Թողարկվող արտադրանքի, որին  շնորհվել է Iso- 9001 որակի միջազգային հավաստագիր, վաճառքն աճել է երկրաչափական պրոգրեսիայով: Սակայն…

ՍՊԸ- ի կործանումից կամ սնանկացումից հետո, Հակոբյանի հավաստմամբ, Հայաստանում փակվել են բոլոր չինական ընկերությունները և հեռացել ՀՀ- ից, ավելին՝ չինական ընկերությունների կողմից Հայաստանում մինչև օրս որևէ ներդրումային ծրագիր չի իրականացվել (ընթերցողը հավանաբար ուշադրություն կդարձնի մեր երկրի համար կատարվածի քաղաքական ու տնտեսական հետևանքներին): Հայաստանը կորցրել է նաև «Վ. Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» հայ- չինական համատեղ ձեռնարկությունը, որը գտնվել է խոշոր հարկատուների առաջին հարյուրակում: Ձեռնարկությունը բավական մեծ գումարներ էր ծախսել նաև մասնագետների պատրաստման համար, որոնք (ավելի քան 40 հոգի) ՍՊԸ- ի կործանումից հետո հեռացել են Հայաստանից:

 

Դատական վեճի ընթացքում Սրմաքեշի բանկերի կողմից փոխանցումներ ՔՊին և Աննա Հակոբյանի «Ժպիտների քաղաք» հիմնադրամին

Այս բարդ ու խճճված պատմության հետ կապված և քրեական գործեր կան՝ արդեն իսկ կարճված, և քաղաքացիական: Առայժմ չխորանալով դրանց մեջ, մեզ հետաքրքրում է այն հարցը, թե Նիկոլի կամ (և) Աննայի կողմից կա՞ և նախկինում էլ եղե՞ լ է, արդյոք, ուղղորդում այս և հիշյալ բանկի, Վարդան Սրմաքեշի և Ռուդոլֆ Հակոբյանի հետ կապված այլ գործերով…

Մեջբերում Ռուդոլֆ Հակոբյանի կազմած և ընկերության կնիքով կնիքված տեղեկանքից.

«Այս պայմաններում (դատական վեճի քննության ընթացքում.- Ա. Հ.) «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ- ն ՔՊ կուսակցությանն է փոխանցում 6.400.000 ՀՀ դրամ, իսկ «Արցախբանկ» ՓԲԸ- ն, որը նույնպես Վարդան Սրմաքեշի սեփականությունն է, Աննա Հակոբյանի «Ժպիտների քաղաք» հիմնադրամին է փոխանցում մեկ միլիոն ՀՀ դրամ: Ինչպե՞ս որակել այս երևույթը, ի՞նչ անուն տալ, հարցերի պատասխանը ստանալու համար դիմել եմ գլխավոր դատախազություն: Դատախազության պատասխանը թաքնված է վարչապետի հանրահայտ հայտարարության մեջ, այն է՝ որ դատավորն է, ո՞ր կհամարձակվի վարչապետի ասածը չանել:

Ըստ օդում կախված լուրերի, Վարդան Սրմաքեշը Աննա Հակոբյանին Շվեյցարիայում վիլլա է նվեր տվել: Այս պայմաններում ո՞ր դատավորը կդիմանա իշխանության ճնշումներին»:

Հրապարակման այս մասին դեռ առանձին կանդրադառնանք…

 

Ով է Վարդան Սրմաքեշը կամ ինչ է գրել մամուլը նրա մասին

Շվեյցարահայ գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ եւ «Արմսվիսբանկ» սեփականատեր Վարդան Սրմաքեշը հին եւ նոր հայաստանյան իշխանավորների լավ բարեկամն է, իսկ բարեկամության առհավատչյան խոստումներն են,- դեռ 2020թ. օգոստոսի 26- ին «ԻՆՉՈ՞Ւ Է ՎԱՐԴԱՆ ՍՐՄԱՔԵՇԸ ՀԱՃՈՅԱՆՈՒՄ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ» վերտառության ներքո գրել է «Հրապարակ»  օրաթերթը:- Սերժ Սարգսյանին էր խոստումներ տալիս, հիմա էլ Նիկոլին ու Աննային է «փաղաքշում»: Շվեյցարիայում Աննա Հակոբյանն այցելել էր Սրմաքեշի «Ֆրանկ Մյուլլեր» գործարան, վերջինս էլ նրա հիմնադրամների դոնորներից է, չնայած Հայաստանում ֆինանսական դատի մեջ է։

Պետք է նկատել, որ հեղափոխական իշխանության օրոք Սրմաքեշի նշած թվերը տասնապատկվել են: Այսպես.2015-ին նա վարչապետ Հովիկ Աբրահամյանին խոստացել էր Շիրակի մարզի տնտեսական զարգացման նպատակով 10 մլն դոլար տրամադրել, բայց ոչ մի բան չարեց: Ընդամենը հիմնեց «Սասստեքս» կարի ֆաբրիկան՝ նախկին մարզային հիվանդանոցի շենքում, կարճ ժամանակ աշխատեց, իսկ հեղափոխությունից հետո արդեն պարզ դարձավ, թե ինչ էր այնտեղ կատարվում: Ֆաբրիկայի աշխատողները բողոքեցին, որ շահագործվում են, չնչին գումարներ են ստանում ու աշխատում են անմարդկային պայմաններում:

Հեղափոխությունից շատ չանցած՝ նորից լսեցինք շվեյցարահայ գործարարի մասին՝ որ նա պատրաստվում է 100 միլիոն դոլար ներդնել՝ արտագաղթը կասեցնելու նպատակով: Մինչ օրս ձայն չկա այդ 100 մլն-ից: Երբեմն Սրմաքեշը կրկնում է իր խոստումները. Գյումրիում ծննդատուն կառուցելու մտադրության մասին ե՛ւ Սերժի ժամանակ էր ասել, ե՛ւ ուղիղ 1 տարի առաջ: Նույնիսկ հուշագիր է ստորագրել Արսեն Թորոսյանի հետ՝ նոր ծննդատան մասնաշենք կառուցելու վերաբերյալ։ Թորոսյանն անգամ իր ՖԲ էջում գրեց այդ մասին: Ոչ մի ծննդատուն էլ չկառուցվեց, բայց միլիոնատիրոջ հայրենասիրական հիպնոսն այնքան ազդեցիկ էր, որ Շիրակի մարզի որոշ բնակիչներ հավատում են, թե նոր ծննդատունը կառուցվել է եւ նույնիսկ գործում է:

«Արարատ» թիմի հետ կապված էլ հետաքրքիր պատմություն ստացվեց»:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան