Փաշինյանը նոր որոշում է ստորագրել և նոր հաստիք սահմանել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վրաստանում ՀՀ դեսպանության կից ռազմական կցորդի օգնականի հաստիք սահմանելու մասին։

«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասը` 1. Սահմանել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի օգնականի հաստիք»,-նշված է որոշման մեջ։