Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Արցախից բռնահանվածների համար առաջին օգնության դաս է անցկացրել

Հունվարի 12-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը «Ապարան համայնքի սոցիալական կենտրոն» ՀՈԱԿ-ում իրականացրեց առաջին օգնության դասընթաց՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Ապարան համայնքում բնակություն հաստատած անձանց և կենտրոնի աշխատակիցների համար։ Այդ մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։