Գյումրի-Կարս երկաթգիծն է․ հստակ երևում է, որ հայ-թուրքական սահմանը բացելու, երկաթգիծ աշխատեցնելու ոչ մի տեսական նպատակ չկա

Գյումրի-Կարս երկաթգիծն է, լուսանկարները արվել են իմ կողմից, մեկ ամիս առաջ Շիրակի մարզ, Ախուրիկ բնակավայրում։ Հստակ երևում է, որ հայ-թուրքական սահմանը բացելու, երկաթգիծ աշխատեցնելու ոչ մի տեսական նպատակ չկա։

Թուրքիայի համար որևէ հետաքրքրություն չի ներկայացնում ՀՀ-ն, Թուրքիայի համար կարևոր է միմիայն Զանգեզուրի միջանցքի իրագործումը, որը ճանապարհ կբացի դեպի «Մեծ թուրան», ձեռի հետ էլ ամբողջապես կկործանի Հայաստանը։

Ծրագիրը ընդունել էին երիտթուրքերը և դրան չհասան նույնիսկ Մեծ Եղեռնի գնով. ցավոք, այն հիմա մոտ է իր իրագործմանը և այդ ճանապարհին նրանց աջակցում է քպ խմբակը իր կառավարիչով։

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից