ԼՂ-ում բենզինի պայթյունից տուժած մեկ անձ դեռ ծանր վիճակում է. Անահիտ Ավանեսյան

«Այս պահին ունենք մեկ պացիենտ, որ գտնվում է այրվածքաբանության ազգային կենտրոնում, ծանր վիճակում, մնացած բոլորն արդեն դուրս են գրվել և շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն՝ ամբուլատոր պայմաններում»,- հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով ԼՂ-ում բենզինի պահեստի պայթյունից տուժած քաղաքացիների առողջական վիճակին։

Նախարարի խոսքով, արտերկրում բուժման մեկնած քաղաքացիներն արդեն վերադառնում են. «Ուրախությամբ պետք է նշեմ, որ բավական լավ արդյունքներ ունենք, և շարունակելու են իրենց բուժումն այստեղի մասնագիտացված կենտրոններում»։